Skip to content

Դիտորդ մարմնի 2009թ. մայիսի 12-ի փորձագիտական եզրակացությունը` «168 ժամ» թերթի դեմ «Ժառանգություն» կուսակցության բողոքի կապակցությամբ

Դիտորդ մարմնի 2009թ. մայիսի 12-ի փորձագիտական եզրակացությունը` «168 ժամ» թերթի դեմ «Ժառանգություն» կուսակցության բողոքի կապակցությամբ

Հարցի նախապատմությունը. «Ժառանգություն» կուսակցության բողոքը վերաբերում էր «168 ժամ», «Չորրորդ իշխանություն», «Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Հրապարակ» թերթերի հրապարակումներին: Դրանք, դիմողների կարծիքով, պարունակում էին կեղծ տեղեկություններ, ապատեղեկատվություն կամ կուսակցության համար վիրավորական արտահայտություններ:

«Չորրորդ իշխանություն», «Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Հրապարակ» թերթերին, որոնք ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չեն, Դիտորդ մարմինն առաջարկեց վեճում հանդես գալ որպես միջնորդ: Քանի որ վերոհիշյալ թերթերը առաջարկին չարձագանքեցին , «Ժառանգության» բողոքը քննվեց մասնակիորեն` Վարքականոնը ստորագրած «168 ժամ» թերթի երկու հրապարակումների մասով: