Ներբեռնեք նշանի նախընտրելի տարբերակը
Էթիկայի նշան
Այս նշանը (Էթիկայի նշան) վկայում է, որ տվյալ լրատվական կայքը կամավոր կերպով միացել է լրատվամիջոցների ինքնակարգավորման նախաձեռնությանը և ստորագրել «Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը»:
Էթիկայի նշանի առկայությունը կազմակերպության կայքում երաշխավորում է հանրության առջև լրատվամիջոցի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը և հավաստում է որակյալ լրագրողական ստանդարտներին հավատարիմ մնալու նրա պատրաստակամությունը:
Էթիկայի նշան կրող լրատվամիջոցները պարտավորվում են հետևել մասնագիտական էթիկայի սկզբունքներին, ընդունել և հրապարակել ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնի եզրակացությունները՝ քաղաքացիների եւ կազմակերպությունների բողոքների քննության արդյունքում: