Դիտորդ մարմին
ԶԼՄ-ների ինքնակարգավորման
նախաձեռնություն
Վերջին վճիռները
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հանրային իրազեկման հանդիպումներ
Լրատվամիջոցների ինքնակարգավորման նախաձեռնության հանրային իրազեկման հանդիպումները Հայաստանի մարզ…
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի` 2024թ․ հոկտեմբերի 15-ի փորձագիտական կարծիքը
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի` 2024թ․ հոկտեմբերի 15-ի փորձագիտական կարծիքը՝ Mediahub.am կայքում հր…
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի` 2024թ․ հոկտեմբերի 9-ի փորձագիտական կարծիքը
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի` 2024թ․ հոկտեմբերի 9-ի փորձագիտական կարծիքը iravunq.com կայքի հրապա…
Վիճակագրություն
116
Հրապարակված զեկույցներ, կարծիքներ, վճիռներ
112
Ստացված դիմումներ և բողոքներ
85
Նախաձեռնությանը միացած ԶԼՄ֊ներ
8
Աջակցող մեդիա կազմակերպություններ
Մեր մասին
ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնությունը մեկնարկել է 2007 թվականի հունվարին, երբ Երևանի մամուլի ակումբը դիմում ներկայացրեց Հայաստանի լրագրողական համայնքին՝ հրավիրելով համատեղ մշակել մասնագիտական էթիկայի հիմնական նորմերը: Այս նախաձեռնության արդյունքում ընդունվեց ԶԼՄ-ների Վարքականոնը, որը հետագայում դարձավ Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր, ստեղծվեց ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, որը իրավասու է քննելու անդամ լրատվամիջոցների գործողությունների ու հրապարակումների համապատասխանությունը Կանոնագրի դրույթներին, ընդունվեց Դիտորդ մարմնի աշխատակարգը։
Էթիկական սկզբունքների կանոնագիր
Այսօրվա դրությամբ ԶԼՄ-ների ղեկավարների և լրագրողների Կանոնագիրը ստորագրել է Հայաստանի 85 լրատվամիջոց, իսկ նախաձեռնությանը սատարում է լրագրողական 8 միություն:
Դիտորդ մարմնի առաքելությունն է` քննել Կանոնագրի խախտման վերաբերյալ բողոքները և քննության արդյունքներով ընդունել եզրակացություններ:
Դիտորդ մարմնի աշխատակարգը ընդունվել է 2009թ. դեկտեմբերի 13-ին, այնուհետև ենթակվել որոշ փոփոխությունների։ Աշխատակարգը` վերջին փոփոխություններով և լրացումներով, վավերացվել է Ինքնակարգավորման նախաձեռնության անդամների ընդհանուր ժողովում՝ 2023թ․ հունիսի 25-ին. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի աշխատակարգը:
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի վարքականոն:
Արտահերթ ընտրությունների լուսաբանման հուշագրեր
2018թ. նոյեմբերի 9-11-ի ժողովում ընդունվել և ստորագրվել է ՀՀ ԱԺ 2018թ. արտահերթ ընտրությունների լուսաբանման Հուշագիրը։
2021թ․ մայիսի 15-ի ժողովում վերոհիշյալ փաստաթղթի հիման վրա ընդունվել է ՀՀ ԱԺ 2021թ. արտահերթ ընտրությունների լուսաբանման Հուշագիրը
Ներբեռնեք Որակի նշանի Նախընտրելի տարբերակը և տեղադրեք Ձեր կայքում
Էթիկայի նշան
Այս նշանը (Էթիկայի նշան) վկայում է, որ տվյալ լրատվական կայքը կամավոր կերպով միացել է լրատվամիջոցների ինքնակարգավորման նախաձեռնությանը և ստորագրել «Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը»:
Էթիկայի նշանի առկայությունը կազմակերպության կայքում երաշխավորում է հանրության առջև լրատվամիջոցի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը և հավաստում է որակյալ լրագրողական ստանդարտներին հավատարիմ մնալու նրա պատրաստակամությունը:
Էթիկայի նշան կրող լրատվամիջոցները պարտավորվում են հետևել մասնագիտակ էթիկայի սկզբունքներին, ընդունել և հրապարակել ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնի եզրակացությունները՝ քաղաքացիների եւ կազմակերպությունների բողոքների քննության արդյունքում: