Skip to content

Ինքնակարգավորում

ԶԼՄ-ների էթիկայի
Դիտորդ մարմին

Դիտորդ մարմնի կազմը և գործունեությունը

Մեր մասին

2007թ. հունվարի 9-ին Երևանի մամուլի ակումբը տարածեց Հայաստանի լրագրողական համայնքին ուղղված դիմում, որում առաջարկ էր արվում համատեղ մշակել մասնագիտական էթիկայի հիմնական նորմերը: ԵՄԱ-ն ցանկություն էր հայտնել, որ «այդ նորմերն ընդունելի լինեն ԶԼՄ-ների և լրագրողների հնարավորինս մեծ թվի կողմից և կիրառվեն նրանց առօրյա գործունեության ընթացքում»:

2007թ. փետրվարի 2-ին ԵՄԱ-ի նախաձեռնությանը հավանություն տված ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձևավորվեց աշխատանքային խումբ, որը մշակեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնը և դրան կից Հռչակագիրը` ընտրությունների և հանրաքվեների լուսաբանման սկզբունքների վերաբերյալ:

2007թ. մարտի 10-ին վերոնշյալ փաստաթղթերն ընդունվել և ստորագրվել են ԶԼՄ-ների ղեկավարների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցությանը:

2007թ. մարտի 10-ի խորհրդակցությանը ընտրվել է նաև ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին (ԴՄ), որի կազմում ընդգրկված էին 7 հոգի:

2011թ. դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչների ժողովում որոշում կայացվեց ընդլայնել ԴՄ կազմը մինչև 14 անդամ (ընդ որում, ԴՄ յուրաքանչյուր նիստին ռոտացիոն սկզբունքով մասնակցում է 7 անդամ):

2017թ. հունիսի 25-ին և 2018թ. նոյեմբերի 9-11-ին ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչների հերթական ընդհանուր ժողովներում ԴՄ կազմում տեղի ունեցան փոփոխություններ:

2021թ․ մայիսի 15-ին ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչների ընդհանուր ժողովում ԴՄ կազմը կրկին փոփոխվեց։

2023թ․ հունիսի 24-ին ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչների ընդհանուր ժողովում ԴՄ կազմը փոփոխվեց։

Այսօրվա դրությամբ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի կազմը հետևյալն է`

Դավիթ Ալավերդյան

«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

Նարինե Ավետիսյան

Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն

Ռուբեն Բաբայան

Ռեժիսոր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր

Շուշան Դոյդոյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Կարինե Հարությունյան

Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն

Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար

Արա Ղազարյան

Իրավաբան

Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Գնել Նալբանդյան

«Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր

Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, ԴՄ նախագահ

Արա Շիրինյան

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ

Նունե Սարգսյան

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն

Անժելա Ստեփանյան

Արմավիրի «Ալտ» հեռուստաընկերության խմբագիր

Վիգեն Սարգսյան

Երևանի մամուլի ակումբի Մասնագիտական էթիկայի հանձնաժողովի նախագահ

Էթիկական սկզբունքների կանոնագիր

Այսօրվա դրությամբ ԶԼՄ-ների ղեկավարների և լրագրողների Կանոնագիրը ստորագրել է Հայաստանի 81 լրատվամիջոց, իսկ նախաձեռնությանը սատարում է լրագրողական 8 միություն:

Դիտորդ մարմնի առաքելությունն է` քննել Կանոնագրի խախտման վերաբերյալ բողոքները և քննության արդյունքներով ընդունել եզրակացություններ:

Դիտորդ մարմնի աշխատակարգը ընդունվել է 2009թ. դեկտեմբերի 13-ին, այնուհետև ենթակվել որոշ փոփոխությունների։ Աշխատակարգը` վերջին փոփոխություններով և լրացումներով, վավերացվել է Ինքնակարգավորման նախաձեռնության անդամների ընդհանուր ժողովում՝ 2023թ․ հունիսի 25-ին. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի աշխատակարգը

Արտահերթ ընտրությունների լուսաբանման հուշագրեր

2018թ. նոյեմբերի 9-11-ի ժողովում ընդունվել և ստորագրվել է ՀՀ ԱԺ 2018թ. արտահերթ ընտրությունների լուսաբանման Հուշագիրը։

2021թ․ մայիսի 15-ի ժողովում վերոհիշյալ փաստաթղթի հիման վրա ընդունվել է ՀՀ ԱԺ 2021թ. արտահերթ ընտրությունների լուսաբանման Հուշագիրը

Դիմել դիտորդ մարմնին

Վիճակագրություն

40

Կայացված վճիռներ

200

ստացված դիմումներ

15

տարվա գործունեություն

Տվյալների բազա

Վերջին վճիռները

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի` 2024թ․ մայիսի 13-ի փորձագիտական կարծիքը

Հայաստանի լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմնի` 2024թ․ մայիսի 13-ի փորձագիտական կարծիքը «Արմենիա» հ…

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի` 2024թ․ ապրիլի 11-ի փորձագիտական կարծիքը

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի` 2024թ․ ապրիլի 11-ի փորձագիտական կարծիքը Oragir.news լրատվական կայքու…

Ներբեռնեք Որակի նշանի Նախընտրելի տարբերակը և տեղադրեք Ձեր կայքում

Էթիկայի նշան

Այս նշանը (Էթիկայի նշան) վկայում է, որ տվյալ լրատվական կայքը կամավոր կերպով միացել է լրատվամիջոցների ինքնակարգավորման նախաձեռնությանը և ստորագրել «Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր»-ը:

Էթիկայի նշանի առկայությունը կազմակերպության կայքում երաշխավորում է հանրության առջև լրատվամիջոցի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը և հավաստում է որակյալ լրագրողական ստանդարտներին հավատարիմ մնալու նրա պատրաստակամությունը:

Էթիկայի նշան կրող լրատվամիջոցները պարտավորվում են հետևել մասնագիտակ էթիկայի սկզբունքներին, ընդունել և հրապարակել ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնի եզրակացությունները՝ քաղաքացիների եւ կազմակերպությունների բողոքների քննության արդյունքում:

Quality Sign Colored
Quality Sign BW Inverted
Quality Sign BW