Դիտորդ մարմնի կազմը և գործունեությունը
Մեր մասին
2007թ. հունվարի 9-ին Երևանի մամուլի ակումբը տարածեց Հայաստանի լրագրողական համայնքին ուղղված դիմում, որում առաջարկ էր արվում համատեղ մշակել մասնագիտական էթիկայի հիմնական նորմերը: ԵՄԱ-ն ցանկություն էր հայտնել, որ «այդ նորմերն ընդունելի լինեն ԶԼՄ-ների և լրագրողների հնարավորինս մեծ թվի կողմից և կիրառվեն նրանց առօրյա գործունեության ընթացքում»:
2007թ. փետրվարի 2-ին ԵՄԱ-ի նախաձեռնությանը հավանություն տված ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձևավորվեց աշխատանքային խումբ, որը մշակեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնը և դրան կից Հռչակագիրը` ընտրությունների և հանրաքվեների լուսաբանման սկզբունքների վերաբերյալ:
2007թ. մարտի 10-ին վերոնշյալ փաստաթղթերն ընդունվել և ստորագրվել են ԶԼՄ-ների ղեկավարների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցությանը:
2007թ. մարտի 10-ի խորհրդակցությանը ընտրվել է նաև ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին (ԴՄ), որի կազմում ընդգրկված էին 7 հոգի:
2011թ. դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչների ժողովում որոշում կայացվեց ընդլայնել ԴՄ կազմը մինչև 14 անդամ (ընդ որում, ԴՄ յուրաքանչյուր նիստին ռոտացիոն սկզբունքով մասնակցում է առնվազն 7 անդամ):
2017թ. հունիսի 25-ին և 2018թ. նոյեմբերի 9-11-ին ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչների հերթական ընդհանուր ժողովներում ԴՄ կազմում տեղի ունեցան փոփոխություններ:
2021թ․ մայիսի 15-ին ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչների ընդհանուր ժողովում ԴՄ կազմը կրկին փոփոխվեց։
2023թ․ հունիսի 24-ին ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչների ընդհանուր ժողովում ԴՄ կազմը փոփոխվեց։
2024թ. մայիսի 18-ին ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչների ժողովում որոշում կայացվեց ընդլայնել ԴՄ-ի կազմը մինչև 15 անդամ (ընդ որում, ԴՄ-ի յուրաքանչյուր նիստին ռոտացիոն սկզբունքով մասնակցում է առնվազն 8 անդամ):
Այսօրվա դրությամբ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի կազմը հետևյալն է`
Դավիթ Ալավերդյան
«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
Նարինե Ավետիսյան
Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն
Ռուբեն Բաբայան
Ռեժիսոր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր
Շուշան Դոյդոյան
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ
Կարինե Հարությունյան
Regionstv.am կայքի տնօրեն (Գյումրի)
Լևոն Բարսեղյան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար
Արա Ղազարյան
Իրավաբան
Աշոտ Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Գնել Նալբանդյան
«Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր
Բորիս Նավասարդյան
Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ, ԴՄ նախագահ
Արա Շիրինյան
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ
Նունե Սարգսյան
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն
Անժելա Ստեփանյան
Արմավիրի «Ալտ» հեռուստաընկերության խմբագիր
Վիգեն Սարգսյան
Երևանի մամուլի ակումբի Մասնագիտական էթիկայի հանձնաժողովի նախագահ
Արսեն Խառատյան
«Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր
Դիտորդ մարմնի ներկայացուցիչներ
Հերիքնազ Հարությունյան
Դիտորդ մարմնի համակարգող
Հակոբ Կարապետյան
Դիտորդ մարմնի փորձագետ