Դիտորդ մարմնի 2019թ․ մարտի 19-ի փորձագիտական կարծիքը՝ ընդդեմ «Հրապարակ» թերթի «ՀՀԿ-ն մշտապես պետք է մեղավորի կարգավիճակով հանդես գա» հոդվածի՝ ՀՀ արդարադատության նախարարության բողոքի վերաբերյալ։ 2019թ․ հունիսի 10-ին Դիտորդ մարմինը Արդարադատության նախարարությունից ստացել է նամակ՝ «Հրապարակ»-ի դեմ բողոքի վերաբերյալ ԴՄ-ի կարծիքի առնչությամբ։ 2019թ․հունիսի 11-ին, նամակում բերված փաստարկների հիման վրա, ԴՄ-ը կայացրեց Որոշում՝ ընդդեմ «Հրապարակ» թերթի՝ ՀՀ արդարադատության նախարարության բողոքի վերաբերյալ Դիտորդ մարմնի 2019թ․ մարտի 19-ի փորձագիտական կարծիքին հավելում կատարելու մասին։