Skip to content

Դիտորդ մարմնի 2016թ. հունվարի 27-ի առաջարկությունը «Newmag» ամսագրի խմբագրությանը

Դիտորդ մարմնի 2016թ. հունվարի 27-ի առաջարկությունը «Newmag» ամսագրի խմբագրությանը՝ 2016թ. հունվարի 13-ին պարբերականի առցանց տարբերակում հրապարակված «Ո՞վ էր փախած հարսնացուն եւ ի՞նչ եղավ նրա հետ» հրապարակման վերաբերյալ: Հոդվածում հրապարակվել էին հանրային դեմք չհանդիսացող անձի մասնավոր կյանքին վերաբերող տեղեկություններ: Քննարկումների արդյունքում Դիտորդ մարմինը որոշեց առաջարկել ամսագրի խմբագրությանը՝ հոդվածից հեռացնել անձին ճանաչելի դարձնող տեղեկությունները եւ նրա լուսանկարը, ինչպես նաեւ՝ անհրաժեշտության դեպքում ձեռնարկել այլ քայլեր՝ հրապարակման հերոսի հետ հնարավոր վեճը արտադատական կարգով լուծելու ուղղությամբ: 2016 թ. հունվարի 30-ին «Newmag»-ը ամբողջությամբ հրապարակել է Դիտորդ մարմնի առաջարկությունը, ինչպես նաև տեղեկացրել, որ ընդունել է այն: Ամսագրի խմբագրությունը հայցել է հոդվածի հերոսուհու ներողամտությունը և վերախմբագրել է հոդվածը՝ հեռացնելով հերոսուհու նկարը և ճանաչելի դարձնող բոլոր տեղեկությունները: