Դիտորդ մարմնի 2015թ. սեպտեմբերի 24-ի փորձագիտական եզրակացությունը` ընդդեմ Blognews.am կայքի ազատ լուսանկարիչ Գերման Ավագյանի բողոքի վերաբերյալ: Որոշ ժամանակ անց, վիճահարույց հրապարակումը հեռացվել է Blognews.am-ի ֆեյսբուքյան էջից: Իսկ 2015թ. հոկտեմբերի 13-ին Blognews.am-ն իր կայքում ներողություն խնդրեց Գերման Ավագյանից և «որպես փոխհատուցում» հրապարակեց նույն՝ “Born after Death” ֆոտոշարքի երկու լուսանկար՝ տալով համապատասխան հղումը: