Skip to content

Դիտորդ մարմնի 2011թ. դեկտեմբերի 25-ի փորձագիտական եզրակացությունը

Դիտորդ մարմնի 2011թ. դեկտեմբերի 25-ի փորձագիտական եզրակացությունը` «Չորրորդ ինքնիշխանություն» թերթում հրապարակված «Ճանաչել Փարավոնին» հոդվածի կապակցությամբ:

Հարցի նախապատմությունը. 2011թ. նոյեմբերի 2-ին «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հիմնադիր «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ն դիմել է ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին խնդրելով փորձագիտական եզրակացություն տալ դատական վեճի առարկա դարձած «Ճանաչել Փարավոնին» հոդվածի վերաբերյալ, որը հրապարակվել է թերթի 2011թ. ապրիլի 9-ի համարում: Հրապարակման մեջ բերվել են նկարիչ Սերգեյ Գասպարյանի քննադատական արտահայտությունները Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի հասցեին: Փարավոն Միրզոյանը պատվի և արժանապատվության պաշտպանության հայցով դիմել է առաջին ատյանի դատարան ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հիմնադրի և Սերգեյ Գասպարյանի պահանջելով իրեն վարկաբեկող տեղեկությունների հերքում, ինչպես նաև բարոյական վնասի դրամական փոխհատուցում 3 մլն դրամի չափով (մոտավորապես 7900 ԱՄն դոլար) և դատական ծախսերի փոխհատուցում` 360 000 դրամի չափով (մոտավորապես 950 ԱՄն դոլար):