Skip to content

Դիտորդ մարմնի որոշումը`«Հրապարակ» թերթի դեմ լրագրող Անուշ Մարտիրոսյանի բողոքի կապակցությամբ

«Հրապարակ» թերթի դեմ լրագրողի հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ նույն թերթի նախկին թղթակից Անուշ Մարտիրոսյանի բողոքի կապակցությամբ Դիտորդ մարմինը թերթին նամակով առաջարկեց վեճում հանդես գալ որպես միջնորդ («Հրապարակ» թերթը ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ): Պատասխան նամակում թերթը հրաժարվեց Դիտորդ մարմնի առաջարկից: