Դիտորդ մարմնի 2008թ. հոկտեմբերի 31-ի որոշումը` «Փակագիծ» թերթի դեմ լրագրող Սառա Պետրոսյանի բողոքի կապակցությամբ
Հարցի նախապատմությունը. «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի անդամ Սառա Պետրոսյանը դիմել էր Դիտորդ մարմինբողոքելով «Փակագիծ» թերթի դեմ դրա կողմից իր հեղինակային իրավունքների խախտման կապակցությամբ:
Դիտորդ մարմինը որոշեց բողոքը քննության չառնել, քանի որ «Փակագիծը» ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ: Միևնույն ժամանակ, 2008թ. նոյեմբերի 27-ին Դիտորդ մարմինը նամակով «Փակագիծ» թերթին առաջարկեց վեճում հանդես գալ որպես միջնորդ: 2008թ. դեկտեմբերի 4-ին թերթը հրապարակեց համապատասխան ուղղումը: