Հարցի նախապատմությունը. «Առավոտ» օրաթերթի թղթակից Ռուզան Մինասյանը դիմել էր Դիտորդ մարմին` տալու «Առավոտ» օրաթերթի դեմ ՀՀ ոստիկանության աշխատակից Արթուր Ղևոնդյանի դատական հայցի առարկա դարձած հոդվածի փորձագիտական եզրակացությունը: Հայցվորը հրատարակչից պահանջում էր հերքել Ռուզան Մինասյանի «Եթե հարևանդ ոստիկան է» (հրապարակվել է 2008թ. հունիսի 25-ին, «Առավոտում») հոդվածում հրապարակված տեղեկությունները , որոնք արատավորում են նրա պատիվն ու արժանապատվությունը:
Դատարանի նոյեմբերի 14-ի նիստում Ռուզան Մինասյանը ներկայացրեց Դիտորդ մարմնի եզրակացությունը: Արթուր Ղևոնդյանը հայտարարեց, որ եթե «Առավոտը» հրապարակի այն, ինքը հայցը հետ կվերցնի:
«Առավոտը» եզրակացությունը տպագրեց հաջորդ օրվա համարումնոյեմբերի 15-ին: Նոյեմբերի 18-ի նիստում դատարանը բավարարեց Արթուր Ղևոնդյանի միջնորդությունը հայցը հետ վերցնելու մասին: Երևանի քաղաքացիական դատարանը նոյեմբերի 26-ին հայտարարեց «Առավոտ» օրաթերթի դեմ Արթուր Ղևոնդյանի հայցի հետկանչման և դատական վարույթի դադարեցման մասին:
Այսպիսով Հայաստանում ստեղծվեց նախադեպ: Առաջին անգամ կողմերից մեկի խնդրանքվ ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմինը եզրակացություն տվեց դատական վարույթի առարկայի վերաբերյալ և հակառակ կողմը, բավարարվելով փաստաթղթի բովանդակությամբ և հրապարակման փաստով, հետ վերցրեց իր հայցադիմումը: