Դիտորդ մարմնի 2007թ. դեկտեմբերի 17-ի որոշումը` «Առավոտ» թերթի դեմ Քնարիկ Մեհրաբյանի բողոքի կապակցությամբ
Հարցի նախապատմությունը. Քնարիկ Մեհրաբյանը դիմել էր Դիտորդ մարմին` բողոքելով «Առավոտ» օրաթերթի 2007թ. հոկտեմբերի 11-ի համարում տպագրված «Մեռածից փող չեն պահանջում» հոդվածի կապակցությամբ:
Լսելով «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի և հոդվածի հեղինակ Ռուզան Մինասյանի պարզաբանումներըԴիտորդ մարմինը որոշեց ձեռնպահ մնալ հրապարակման առթիվ եզրակացություն տալուց: Միևնույն ժամանակ «Առավոտի» գլխավոր խմբագրին ուղարկվեց նամակ ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնին տվյալ հրապարակման համապատասխանության վերլուծությամբ:
Դիտորդ մարմինն ընդգծեց, որ նման որոշումը պայմանավորված է եղել հոդվածի հրապարակման օրը` հոկտեմբերի 11-ին խմբագրությունում տեղի ունեցած պատահարով, ինչպես նաև նրանով, որ բողոքը պարունակում էր վիրավորանքներ հոդվածի հեղինակի հասցեին: