«Ամփոփ Մեդիա»
Ampop.am կամ «Ամփոփ Մեդիա» տվյալների լրագրության հարթակը հիմնադրվել է 2016-ին` լրագրողների համար ստեղծելով փորձարարական նախագծերով հանդես գալու հնարավորություն։ Կայքը բացատրական լրագրության ժանրում` ամփոփ ձեւաչափով եւ մուլտիմեդիա ծրագրերի համադրությամբ, հրապարակում է Հայաստանում քննարկվող կարեւոր թեմաների վերաբերյալ նյութեր: «Ամփոփ Մեդիա»-ի կարգախոսն է՝ «Ամփոփելով կարեւորը»: Մենք անդրադառնում ենք ակտուալ եւ բարդ թեմաների, որոնք վերաբերում են սոցիալ-տնտեսական խնդիրներին, շուկայական հարաբերություններին, միգրացիային եւ մարդու իրավունքներին, քաղաքական գործընթացներին եւ կառավարման թերացումներին, ինչպես նաեւ առողջապահությանը, շրջակա միջավայրին, կրթությանը:
Հիմնադրվել է՝ 2016
Անդամակցել է՝ 2024