Դիտորդ մարմնի որոշումը` «Գործարար հայելի» թերթի դեմ Գորիսի մամուլի ակումբի նախագահ Սուսաննա Շահնազարյանի բողոքի կապակցությամբ:
Հարցի նախապատմությունը. 2010թ. ապրիլի 14-ին Գորիսի մամուլի ակումբի նախագահ Սուսաննա Շահնազարյանը (Սյունիքի մարզ) դիմել էր Դիտորդ մարմնին` մասնագիտական էթիկայի կանոններին տեղական «Գործարար հայելի» թերթի աշխատակիցների գործողությունների համապատասխանության փորձագիտական եզրակացություն տալու խնդրանքով: Իր նամակում Գորիսի մամուլի ակումբի նախագահը մասնավորապես նշել էր, որ իրեն բազմաթիվ անգամներ զանգահարում և տեղեկացնում են, որ «Գործարար հայելի» թերթի ներկայացուցիչներն այցելում են Գորիսի կազմակերպություններ և առաջարկում են որոշակի փոխհատուցման դիմաց նրանց մասին հոդված գրել կամ հարցազրույց անցկանցնել նրանց հետ:
Դիտորդ մարմինը թերթի գլխավոր խմբագիր Մարինե Հակոբյանին նամակով առաջարկել է սույն վեճում հանդես գալ որպես միջնորդ («Գործարար հայելի» թերթը ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ): Թերթն առաջարկին չարձագանքեց: