Գեղամա ՀԸ
«Գեղամա Մեդիա Հոլդինգ» ՍՊԸ հեղինակազորված մեդիա կազմակերպություն է: «Գեղամա Մեդիա Հոլդինգ» ՍՊԸ-ն Գեղարքունիքի մարզում մինչև 2011թ-ը գործող երեք հեռուստաընկերությունների հիմնադրած ընկերություն է: Ընկարության տեսալսողական ծրագրերն են՝ վերգետնյա հեռարձակող «Գեղամա» Գեղարքունիքի մարզային հեռուստաընկերություն և մեդիաարտադրող «ՍևանՏիՎի1» (ԷսՏիՎի1) հեռուստաընկերություն, որի արտադրությունը հեռարձակվում է Գեղամա հեռուստաընկերության եթերում: «ՍևանՏիՎի1» (ԷսՏիՎի1, STV1) հեռուստաընկերությունը որպես հեռարձակող գործել է 2001թ-ից 2011 թ-ը՝ «Գ. Ա. Լ. և ընկերներ» ՍՊԸ-ի, իսկ 2011թ-ից՝ «Գեղամա Մեդիա Հոլդինգ» ՍՊԸ իրավաբանական հենքի ներքո, որպես հեղինակազորված հեռուստածրագիր: «ԷսՏիՎի1» հեռուստաընկերությունը եղել է Սևանի տարածաշրջանում գործող տարածքային հեռուստաընկերություն, որ 2010 թ-ից՝ «Գեղամա Մեդիա Հոլդինգ» ՍՊԸ «Գեղամա» Գեղարքունիքի մարզային հեռուստաընկերության հիմնադրման և գործելու օրվանից, համարվում է տեսալսողական ծրագրեր հեռարձակող, լիցենզավորված «Գեղամա» ՀԸ-ի եթերը հաղորդումներով ապահովող տեսալսողական մեդիա արտադրող հեռուստաընկերություն (http://tvradio.am/type/heghinakazorum/):
«Գեղամա Մեդիա Հոլդինգ» ՍՊԸ
Անդամակցել է՝ 2010
Հիմանդրվել է՝ 2010