Skip to content

Address: Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Phone: +37410391039

«Կենտրոն» ՀԸ

Գլխավոր խմբագիր՝ Անուշիկ Առաքելյան

«Կենտրոն» հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին: Հեռուստաընկերության եթերը հասանելի է հանրապետության ամբողջ տարածքում: Մի քանի գեոստացիոնար արբանյակների միջոցով հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակվում Ասիայից մինչև Ամերիկա, Եվրոպայից Աֆրիկա` սփյուռքում հայապահպանությանը նպաստելու, հոգևոր, մշակութային հաղորդումները հանրահռչակելու, ազգայինը տարածելու, օպերատիվ և բազմակողմանի լրատվությունը մեր հայրենակիցներին հասանելի դարձնելու նպատակով: Հեռուստաընկերությունն ունի հարուստ տեսադարան, ֆիլմադարան և արխիվային տեսանյութեր: Նախագծերի և հաղորդումների ճնշող մեծամասնությունը սեփական արտադրության են: Հեռուստաընկերության հիմնական խնդիրն է եթերում հնչեցնել ու պահպանել անաղարտ մայրենի լեզուն: Հեռուստաընկերությունն ունի տեխնիկապես հագեցած կրկնօրինակման և հնչյունավորման ստուդիաներ, իսկ շարժական հեռուստակայանը, բացի հրատապություն պահանջող քաղաքական, հասարակական իրադարձություններից, նկարահանում և ցուցադրում է բազմաթիվ այլ խոշոր միջոցառումներ: «Կենտրոն» հեռուստաընկերությունը ներկայացնում է հաղորդումներ՝ հասարակության բոլոր շերտերի, տարիքային ու սոցիալական խմբերի, ինչպես նաև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների համար:

Անդամակցել է՝ 2007

Հիմանդրվել է՝ 2002