Skip to content
Kotayq TV Logo

Address: Ք․Աբովյան, Օգոստոսի 23 փող․ 1/4

Phone: 022221777

«Կոտայք ԹԻ ՎԻ» ՍՊԸ

Գլխավոր խմբագիր՝ Սեդա Ավետիսյան

"«Կոտայք ԹԻ ՎԻ»-ն կամ Կոտայք Մարզային հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1999թ.: Սկզբում այն կոչվել է «Աբովյան», իսկ 2016թ-ից այն վերանվանվել է «Կոտայք»: Հեռուստաընկերութունը սկզբում հեռարձակվում էր միայն Կոտայքի մարզում, իսկ այսօր այն հասանելի է հանրապետության թվային և մալուխային ցանցերում: Շուրջ 24 տարի է հանդիսանում է մարզային հեռուստաընկերություն՝ մշտապես անդրադառնալով մարզի սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային, մարզական և հասարակական կյանքին: Հետևելով ԶԼՄ-ների համար ընդունված չափորոշիչներն՝ հեռուստաընկերությունն իր աշխատանքը կառուցել է ուսումնադաստիարակչական, գեղարվեստական ճաշակ թելադրելու, ճանաչողական ու տեղեկատվական՝ հրատապ և անաչառ մատուցման գործառույթների վրա: Համագործակցելով համապետական հեռուստաընկերությունների հետ՝ իր չափով նպաստել է մարզում քաղաքացիների իրազեկմանը, հստակ գիտակցելով, որ որքան իրազեկ է քաղաքացին, այնքան ամուր են պետության և ժողովրդավարության հիմքերը, և հակառակը. Պետության ամուր հիմքերը նախ և առաջ ենթադրում են քաղաքացիների ամբողջական և բարձր աստիճանի իրազեկում: Հեռուստաընկերության հարուստ տեսադարանը և արխիվային տեսանյութերը հնարավորություն են տալիս հեռուստադիտողին ներկայացնել հետաքրքիր ու բովանդակալից եթեր: Արխիվում կուտակված է «Կոտայք» մարզային հեռուստաընկերության 24 տարիների աշխատանքի բազմաժանր արդյունքը՝ լրատվական, հասարակա-քաղաքական, ժամանցային, տեղեկատվական-ճանաչողական, սոցիալական, մշակութային, առողջապահական, մարզական և այլ հաղորդումներ՝ պատրաստված ամենախստապահանջ լսարանի համար: Նախագծերի և հաղորդումների հիմնական մասը սեփական արտադրության են, որոնք ստեղծվում և եթեր են հեռարձակվում խիստ քննարկումներից և անընդմեջ մշակումներից հետո: Հետագայում ևս հեռուստաընկերությունը հետամուտ է լինելու սեփական նոր նախագծերի ու հաղորդաշարերի ստեղծմանն ու որակյալ եթերի ապահովմանը: Հեռուստաընկերության առաջնային խնդիրն է՝ եթերում մայրենի լեզվի պահպանումն ու եթերն ամբողջովին հայերեն դարձնելը, բացառությամբ՝ օրենքով թույլատրելի օտարալեզու երգերն ու համերգային ծրագրերը, ինչպես նաև օտարալեզու կրթական ծրագրերը:"

Անդամակցել է՝ 2009

Հիմանդրվել է՝ 1999