Media.am
Media.am-ը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախագիծն է: Կայքի հիմնական առաքելությունն է պատմել Հայաստանի մեդիա զարգացումների մասին, ներկայացնել և քննարկել լրագրողների, լրատվամիջոցների և խոսքի ազատությանը վերաբերող խնդիրները, իրադարձություններն ու միտումները: Media.am-ը հարթակ է, որտեղ բանավեճ է ընթանում Հայաստանում մեդիա ոլորտի մասին: Մենք փորձում ենք զարգացնել մեդիա քննադատության ժանրը: Մեդիագրագիտությունը media.am-ի կարևոր ուղղություններից է։ Փաստերի ստուգման ժանրը, որպես մեդիագրագիտության կարևոր մասն, ներկայացված է media.am-ում։ Media.am-ի կարգախոսն է «Մարդիկ են մեդիան»: Մարդիկ են ձևավորում մեդիա միջավայրը, իսկ նոր զարգացումների արդյունքում յուրաքանչյուր մարդ կարող է ինքը մեդիա պատմություն ստեղծել, տարածել, քննարկել:
Անդամակցել է՝ 2011
Հիմանդրվել է՝ 2001