Skip to content

Address: Շիրակի մարզ, Գյումրի,Աբովյան 248, Ղանդիլըան53/3

Phone: 098901293

ՑԱՅԳ Հ/Ը

Գլխավոր խմբագիր՝ Մարգարիտա Մինասյան

«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը Շիրակի մարզի ամենահին և միակ (այս պահին) լիցենզավոր-ված հեռարձակողն է, որը հիմնադրվել է 1991 թվականին՝ նպատակ ունենալով բարձրացնել մարզի բնակչության իրազեկվածությունը տեղական և համապետական իրադարձությունների վերաբերյալ։ 2003-2024թթ «ՑԱՅԳ» մարզային Հ/Ը երեք անգամ լիցենզավորվել է: Հեռուստաընկերության ծրագրային քաղաքականությունը 33 տարվա գործունեության ընթացքում հիմնված է եղել հասարակության տարբեր շերտերի հետաքրքրությունները բավարարելու վրա։ Բազմակարծությունը «ՑԱՅԳ»-ի հիմնական գործելակերպն է։ Եթեր է հեռարձակվում՝ • Թվային հեռարձակում Շիրակի մարզի ողջ տարածքում; • Մալուխային հեռարձակում ՀՀ ողջ տարածքում; • «Այսօր» լրատվականի և Հ/Ը պատրաստված նյութերը և թողարկումները տեղադրված են www.tsayg.am կայքում, յութուբյան ալիքով, Ֆեյսբուքում, տելեգրամում: Որպես մարզային հեռուստաընկերություն՝ «ՑԱՅԳ»-ը բացառիկ դեր է խաղում: Հեռուստաընկերությունը կարևոր լրատվական և հասարակական նշանակություն ունի, քանի որ լուսաբանում է մարզի խնդիրներն ու հաջողությունները՝ նպաստելով համայնքային ներգրավվածության և զարգացման խթանմանը։

Անդամակցել է՝ 2007

Հիմանդրվել է՝ 1991