Skip to content
Analyticon Logo

Address: Երեւան 0019, Լեռ Կամսարի փողոց, 30/2

Phone: 077 078687

«Անալիտիկոն» վերլուծական հանդես

Գլխավոր խմբագիր՝ Գեղամ Բաղդասարյան

«Անալիտիկոն» վերլուծական հանդեսը Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագիծն է եւ հիմնադրվել է 2009 թվականին: Մինչեւ 2023 թվականն ունեցել է տպագիր տարբերակ, տեւական ժամանակ հրատարակվել է որպես ամսագիր, ապա տպագրվել է եռամսյակը մեկ: Կայքը՝ TheAnalyticon.com-ը, թարմացվել է առնվազը ամիսը մեկ անգամ՝ ունենալով ամսական թեմատիկ թողարկումներ, մի քանի տարի էլ շաբաթական թողարկումներ է ունեցել: 2024 թվականից կայքը գրեթե չի թարմացվում: Տեւական ժամանակ «Անալիտիկոն» վերլուծական հանդեսը եղել է եզակի այլընտրանքային վերլուծական հարթակ Արցախի Հանրապետությունում: Այն տարածվել է նաեւ ՀՀ-ում, որտեղ ունեցել է անկախ, չքաղաքականացված եւ քաղաքական որեւէ ուժի կամ խմբի հետ չասոցացվող լրատվամիջոցի իմիջ: Վերլուծական այս հարթակում տարբեր տարիների իրենց բացառիկ հոդվածներով հանդես են եկել ոչ միայն վերլուծաբաններ Արցախից ու ՀՀ-ից, այլեւ հայտնի փորձագետներ հարավկովկասյան տարածաշրջանից եւ աշխահի շատ երկրներից:

«Հանրային օրակարգ» ՀԿ

Հիմնադրվել է՝ 2009

Անդամակցել է՝ 2010