Skip to content

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2025թ․ դեկտեմբերի 16-ի հայտարարություն

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը 2025թ․ դեկտեմբերի 16-ի նիստում քննել եւ բավարարել է ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Ռուբեն Բաբայանի դիմումը Դիտորդ մարմնում իր անդամակցությունը դադարեցնելու մասին։

Դիտորդ մարմինը շնորհակալություն է հայտնում պարոն Բաբայանին՝ տարիների արդյունավետ համագործակցության համար։